Կարծիք

22.07.2017 13:19


Այս մեխանիզմը Արցախում կոռուպցիայի կենտրոնացման գործիքներից մեկն է

Այս մեխանիզմը Արցախում կոռուպցիայի կենտրոնացման գործիքներից մեկն է

Նախընտրական շրջանում, դրանից առաջ ու հետո խոսում էինք Արցախում ծառայողական մեքենաները կրճատելու անհրաժեշտության մասին: Երբ 2015թ.-ից սկսեցին դրանք կրճատել, ապա ես իմ գոհունակությունը հայտնեցի մի շարք գործընկերների մոտ: Նրանցից ավագն ասաց՝ շատ մի ոգևորվի, շուտով կոպեկներով կսեփականաշնորհեն, նորերը կբերեն: Իրոք, կրճատված մեքենաները շուկայականից 10 անգամ էժան տրվեցին տարբեր պաշտոնյաների:

Երբ բյուջեի քննարկման ժամանակ խմբակցությունները հանդիպում էին նախագահին, ես 2015թ. Բակո Սահակյանին ասացի, որ չի կարելի կրճատված մեքենաները կոպեկներով տալ պաշտոնյաներին, հարկավոր է դրանք աճուրդի հանել: Նա պատասխանեց, որ ո՞նց չտան, ախր մարդիկ 5 տարի կապված են եղել այդ մեքենաների հետ:

Օրերս մի քաղաքացի ասաց, որ նոր մեքենաներ են բերել: Ես ասացի, որ չի կարող պատահել, քանզի 2017թ. բյուջեով նման ծախսեր չենք նախատեսել: Պարզվեց ձևերը գտել են՝ գնում են գույքի գնման հոդվածի տակ, պահուստային ֆոնդից, արտաբյուջետային միջոցներից: Ֆեյսբուքի իմ էջում արդեն դրել եմ այն մեքենաների ցանկը, որոնք գնել է կառավարությունը 2017թ. ընթացքում: 169 միլիոն դրամի 11 մեքենայից մեկը Կովսական համայնքի համար նախատեսված ավտոբուս է, մյուսը նիվա՝ քաղաքաշինության նախարարության համար (ընդհանուր՝ 20 մլն դրամ), մնացած 149 մլն դրամի 9 մեքենան շքեղ ծառայողական մեքենաներ են պաշտոնյաների համար, այդ թվում շուրջ 34 մլն դրամանոց Տոյոտա՝ ԱԺ նախագահի համար: Ցավոք, իմ ավագ գործընկերը ճիշտ էր, իմ ոգևորությունը՝ անտեղի:

Այս մեխանիզմը Արցախում կոռուպցիայի կենտրոնացման գործիքներից մեկն է:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը