Հնդկական Օրիսա նահանգի 26-ամյա բնակչուհին, ով ամուսնությունից կես տարի հետո պարզել է, որ իր ամուսինը կին է, ոստիկանություն բողոք է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է «Culture Clash Daily»-ը։
Մինատի Հատուան պատմել է, որ իր սիրեցյալի հետ ծանոթացել է մի քանի տարի առաջ, այնուհետև սկսել են հանդիպել, ինչից հետո երիտասարդն իր ձեռքն է խնդրել։ Նա նաև լավ տպավորություն է թողել աղջկա ծնողների վրա, և նրանք թույլատրել են ամուսնանալ։ 2009թ. սեպտեմբերին զույգն ամուսնացել է։ Նորաթուխ ամուսինն իր երիտասարդ կնոջը բացատրել է, որ կրոնական համոզմունքներից ելնելով՝ սեռական հարաբերություններ ունենալ չի կարող։
Ամուսնությունից հետո աղջկա մայրը եկել է նրանց տեսակցության և հետաքրքրվել ընտանեկան կյանքով։ Աղջիկն ասել է, թե երջանիկ է, սակայն դրա հետ մեկտեղ հիշեցրել է ամուսնու հետ սեռական կյանքի բացակայության մասին։ Մոր այցելությունից հետո Հատուան սկսել է կասկածանքով վերաբերվել ամուսնուն և որոշել է պարզել, թե ինչո՞ւ է նա հրաժարվում իր հետ ֆիզիկական հարաբերություններից։
Մի անգամ Մինատի Հատուան ամուսնուն բռնեցրել է լոգանք ընդունելիս։ «Այդ ժամանակ էլ իմ ամենավատ կասկածները հաստատվեցին՝ պարզվեց, որ նա կին է»,-պատմել է նա։ Հատուայի խոսքերով՝ դա պարզելուց հետո իրենք բաժանվել են, սակայն ինքը ոստիկանություն չէր դիմում, քանի որ «ամուսնու» բարեկամները մի քանի ամիս շարունակ զանգահարում և սպառնում էին։
Ոստիկանների նախնական վարկածով՝ «ամուսինը» (ով պարզվեց, որ կին է) Հատուայի հետ ամուսնացել էր օժիտ ստանալու նպատակով. ամուսնության օրը աղջկա ծնողները նրան 25 հազ. ռուպի (մոտավորապես 480 եվրո) արժողությաբ ավտոմեքենա էին նվիրել։
Հնդկուհու ամուսինը կին է դուրս եկել