Լրահոս

22.07.2017 12:29


Տավուշի մարզում 75-ամյա կին է ինքնասպան եղել

Տավուշի մարզում 75-ամյա կին է ինքնասպան եղել

Տավուշի մարզի Պտղավան համայնքում 75-ամյա կին է ինքնասպանություն գործել:

Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը ArmLur.am-ին հայտնեց, թե կինը միայնակ ապրելիս է եղել, և հիմնականում շփում չի ունեցել հարևանների հետ: Գյուղապետի խոսքով, կնոջ ամուսինը մահացել էր, իսկ երեխաներն էլ համայնքում չեն ապրում:

«Չշփվող կին էր: Պարանով կախվել էր իր տան նկուղում»,-նշեց նա:

«Որևէ գրություն չի հայտնաբերվել, և քանի որ չշփվող կին էր, նույնիսկ տեղյակ չեն, թե ինչ խնդիրներից ելնելով կարող էր նման քայլի դիմել»,-եզրափակեց իր խոսքը գյուղապետը:

Այս խորագրի վերջին նյութերը