Աշխարհ

22.07.2017 11:34


Էգեյան ծովում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Էգեյան ծովում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել

Էգեյան ծովում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ երկրաշարժի ցնցումները, որոնք իրենց ուժգնությամբ զիջել են նախորդին, աճող բնույթ են կրել։ Ցնցումները հիմնականում զգացվել են Բոդրումում, Հռոդոսում և Իսթանքյոյում։ Նշվում է, որ երկրաշարժների հետևանքով վերոնշայլ հանգստավայրերից մեծ թվով զբոսաշրջիկները չեղարկում են տուր-փաթեթները և վերադառնում տուն։

Նշենք, որ հուլիսի 21-ին ևս Էգեյան ծովում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր Թուրքիայի Մուղլա շրջանում, ինչպես նաև Հունաստանին պատկանող Կոս կղզում:

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Բոդրում շրջանում վիրավորվել էր 70, իսկ Մուղլայի Դատչա շրջանում 20 մարդ: Փլուզվել էին մի շարք շենք-շինություններ: Իսկ հունական կողմում եղել էր երկու զոհ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը