Կարծիք

22.07.2017 00:00


Ցինիկաբար սկսում են օրենքի տառի ու ոգու թեմայով լեկցիա կարդալ

Ցինիկաբար սկսում են օրենքի տառի ու ոգու թեմայով լեկցիա կարդալ

Մեր իշխանավորները, պաշտոնյաները օրենքը հիշում ու օրինապաշտի կեցվածք են ընդունում միայն այն պահերին, երբ անսպասելի իրենց առջև հայտնվում է մի թշվառ քաղաքացի ու հարց է տալիս, թե ամսական էսքան գրոշ եմ ստանում, ոնց ապրեմ...
Ու չնայած թշվառ քաղաքացու նշած թիվը իշխանավորների «պարոդիստի» շների երկու օրվա մսի գումարի չափն է, բայց թշվառին լսող իշխանավորներն իրենց չեն կորցնում, սկսում են պարզել, թե սովից զըկրտացող ընտանիքի հայրը կամ մայրը սոցիալական որ խմբին է պատկանում, օրենքում ինչ է նշված, եթե օրենքով այդքան գրոշ է սահմանված, ուրեմն, էդ է, էլ ինչ անեն...
Օրենքի տառին սիրահարված իշխանավորները այդպես հարցը համարում են փակված, թիկնապահների ուղեկցությամբ նստում են իրենց թանկարժեք «պադավատները» ու որպես օրինապաշտ սրբապատկեր՝ սլանում առաջ, տեղից պոկված մեքենայից առաջացած փոշու մեջ թողնելով թշվառին...որպես մշուշոտ տեսիլք...
էս «օրինապաշտներից» յուրաքանչյուրի հայտարարագիրը եթե թափ տաս, առնվազն տասը գյուղ մի տարի նորմալ կապրի, բայց դա կապ չունի. բավական է՝ իրենց առջև մի ընչազուրկի տեսնեն, ցինիկաբար սկսում են օրենքի տառի ու ոգու թեմայով լեկցիա կարդալ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը