Աշխարհ

21.07.2017 18:01


Կիսամերկ աղջիկը ներխուժել է Պորոշենկոյի և Լուկաշենկոյի հանդիպման սրահ, իսկ Պետական սահմանապահ ծառայության ղեկավարն ուշագնաց է եղել (տեսանյութ)

Կիսամերկ աղջիկը ներխուժել է Պորոշենկոյի և Լուկաշենկոյի հանդիպման սրահ, իսկ Պետական սահմանապահ ծառայության ղեկավարն ուշագնաց է եղել (տեսանյութ)

Կիևում մերկ կրծով աղջիկը ներխուժել է Ուկրաինայի և Բելառուսի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման վայր։ Այդ պահին երկկողմ համագործակցության փաստաթղթերի ստորագրման պաշտոնական արարողությունն է ընթանալիս եղել։ Միջադեպի կադրերը հեռարձակվել են «112.Украина» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Կիսամերկ աղջիկը բղավել է՝ «Կեցցե՛, Բելառուսը»:

Անվտանգության աշխատակիցները նրան բռնի ուժով հեռացրել են դահլիճից:

Սակայն, սա այս հանդիպման միակ միջադեպը չի եղել։

Կարճ ժամանակ անց վատացել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ղեկավարի ինքնազգացողությունը և նա ուշագնաց է եղել։ Նրան նույնպես դուրս են բերել դահլիճից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը