Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է արել անհապաղ ազատ արձակել կալանավորված իրավապաշտպաններին
Եվրահանձնաժողովի խոսնակ Մարգարիտ Շինսը ծայրահեղ մտահոգիչ է համարել Թուրքիայում ընդդիմության ներկայացուցիչների, իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման պարբերական դեպքերը: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խոսնակը կոչ է արել Թուրքիային՝ անհապաղ ազատ արձակել վերոնշյալ խավերին պատկանող բանտարկյալներին:
Միևնույն ժամանակ Շինսը ընդգծել է, որ ԵՄ ֆինանսական աջակցության դադարեցում Թուրքիայի նկատմամբ որպես պատժամիջոց կիրառելու կարիք չկա: Նա հիշեցրել է, որ ֆինանսավորման հետ կապված հարցերով ԵՄ անդամ երկրները համատեղ են որոշումներ կայացնում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը խստորեն դատապարտել էր հուլիսի 5-ին Ստամբուլում ձերբակալված գերմանացի իրվապաշտպան Պետեր Շթոյդթների կալանավորումը: Գաբրիելը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ հարբերություններում ցուցաբերվող համբերության բաժակն արդեն լցվել է, իսկ Թուրքիա մեկնել ցանկացող Գերմանիայի քաղաքացիներին զգուշացնող նոր կոչ էր արել:
Գերմանացի նախարարը նաև հորդորել էր ԵՄ-ին՝ վերանայել Թուրքիային տրամադրվող նյութական աջակցության հարցը, ինչպես նաև՝ ոչ ոքի չերաշխավորել Թուրքիայում ներդրումներ կատարելու հարցում:

Աղբյուրը` Ermenihaber.am