Աշխարհ

21.07.2017 14:31


Վրաստանի էներգետիկայի նախարար․ «Գազի սակագինը կվերանայվի»

Վրաստանի էներգետիկայի նախարար․ «Գազի սակագինը կվերանայվի»

«Գազի սակագինը կվերանայվի։ Կթանկանա, թե կնվազի, դժվարանում եմ ասել»,- այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Իլիա Էլոշվիլին:

Նրա պարզաբանմամբ, գազի սակագնի փոփոխությունը կախված կլինի տարբեր գործոններից ու սակագնի հաշվարկման մեթոդոլոգիայից: Նա նշել է նաև այն պատճառները, որոնք հանգեցրել են սակագնի փոփոխության։

«Սակագնի փոփոխության պատճառ են հանդիսացել հիմնականում այն ներդրումները, որ իրականացվել են 2007 թվականից ի վեր: 2007 թվականից մինչ օրս գազի սակագինը չի վերանայվել, հետևաբար արդեն կրկնապատկվել է սպառողների քանակը։ Հատվածում բազմաթիվ ներդրումներ են իրականացվել, փոփոխվել է շրջակա միջավայրը, լարիի փոխարժեքը: Այս ամենն ազդել է նաև սակագնի վրա»,- հայտարարել է Իլիա Էլոշվիլին:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը