Թուրքիայի ՊԱԳՎ-ն դիմել է 3 ընկերության «Ալթայ» տանկի զանգվածային արտադրության համար
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) տեղական «Ալթայ» (Altay) տանկերի զանգվածային արտադրությունը սկսելու առաջարկով դիմել է թուրքական երեք մասնավոր ընկերության: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ամերիկյան Defence News պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ այդ ընկերությունների թվում են զրահատեխնիկա արտադրող BMCընկերությունը, «Ալթայ» տանկի մշակմամբ զբաղվող «Օթոքար» ընկերությունը և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը:
Այսինքն պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության առաջարկի հիման վրա այս ընկերությունները կարող են մասնակցել տանկերի զանգվածային արտադրության ծրագրին, որի ֆինանսավորումը կարող է կազմել մոտավորապես 10 միլիարդ ամերիկյան դոլլար:
Ըստ աղբյուրի՝ նախատեսվում է առաջին փուլում արտադրել 250 միավոր «Ալթայ» տանկ, այնուհետև Թուրքիան ցանկանում է դրանց թվաքանակը հասցնել 1000-ի:
Դեռևս այս տարվա հունիսին Թուրքիայի ՊԱԳՎ-ն չեղարկել է «Օթոքար» ընկերության հետ այս տանկերի զանգվածային արտադրության պայմանագիրը: Վարչությունը հայտնել է, որ «Օթոքարի» առաջարկած գինը հարմար չէ, ինչի պատճառով որոշում է կայացվել նոր մրցույթ հայտարարել:
Դեռևս ապրիլին Թուրքիայի պաշտպանության նախարարը նշել էր, որ տանկերը պետք է զանգվածային արատադրության դրվեն 2019-20 թվականներից: Սակայն հայտարարությունից հետո իշխանությունները չեղարկել են 250 տանկ արտադրելու վերաբերյալ «Օթոքարի» առաջարկը, իսկ մինչ այդ չեղարկվել էր նաև տանկերի շարժիչների արտադրության նախկինում կնքված պայմանագիրը:
Հիշեցնենք, որ թուրքական «Ալթայ» (Altay) հիմնական մարտական տանկը «Օթոքար» ընկերությունը մշակում է դեռևս 2007-ից սկսած՝ ՊԱԳՎ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ Տանկի համար օգտագործվել են հարավկորեական K2 Black Panther տանկի տեխնոլոգիաներն ու լուծումները։ Մեկ տանկի մոտավոր արժեքը գնահատվել է 5,5 միլիոն դոլար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ տանկերի արտադրությամբ կարող է զբաղվել BMC ընկերությունը, որը պատկանում է Թուրքիայի նախագահ Էրդողանի մտերիմներից մեկին: Նույն ընկերությանը 2016 թ. մարտին հատկացվել էր բավականին մեծ չափերով արտադրական տարածք:
Թուրքիայի ՊԱԳՎ-ն դիմել է 3 ընկերության «Ալթայ» տանկի զանգվածային արտադրության համար
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) տեղական «Ալթայ» (Altay) տանկերի զանգվածային արտադրությունը սկսելու առաջարկով դիմել է թուրքական երեք մասնավոր ընկերության: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է ամերիկյան Defence News պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ այդ ընկերությունների թվում են զրահատեխնիկա արտադրող BMC ընկերությունը, «Ալթայ» տանկի մշակմամբ զբաղվող «Օթոքար» ընկերությունը և FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը: