Աշխարհ

21.07.2017 13:33


Արաբական երկրները 6 սկզբունք են ներկայացրել Կատարի ճգնաժամի լուծման համար

Արաբական երկրները 6 սկզբունք են ներկայացրել Կատարի ճգնաժամի լուծման համար

Հուլիսի 20-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը 6 սկզբունք են ներկայացրել Կատարին, որոնց կատարման դեպքում կվերակագնեն դիվանագիտական հարաբերությունները: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության կայքը:

Պահանջները արաբական երկրները համաձայնեցրել են դեռևս հուլիսի 5-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հանդիպման ժամանակ: 6 սկզբունքները ներկայացրել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը:

Պահանջների մեծ մասը վերաբերում է ահաբեկչության և իսլամական ծայրահեղականության դեմ պայքարին: Հատկանշական է, որ նոր պահանջագրում բացակայում է Կատարում թուրքական ռազմաբազան փակելու և Թուրքիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության դադարեցման վերաբերյալ պահանջը: Սկզբունքների մեջ ներառված չէ նաև «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության փակումը:

Այդ 6 սկզբունքներն են.

  • Ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի պատրաստակամություն և դրանց ֆինանսական աջակցության կանխում, հովանավորության դադարեցում,
  • Ցանկացած տեսակի սադրանքի և ատելություն պարունակող ելույթների կանխում,
  • Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանակներում 2013-ին Էր Ռիադի համաձայնագրի պահանջներին և 2014-ին կնքված այդ համաձայնագրի իրականցման մեխանիզմներին ամբողջական համապատասխանություն,
  • Հավատարմությունը 2017-ի մայիսին Ռիադում անցկացված արաբա-իսլամական համաժողովի արդյունքներին,
  • Օտար պետությունների ներքին քաղաքականությանը միջամտող քայլերի դադարեցում,
  • Միջազգային հանրության բոլոր պետությունների պատրաստակամություն բոլոր տեսակի ծայրահեղական և ահաբեկչական դրսևորումների դեմ պայքարում:

Մանրամաները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը