Քաղաքական

21.07.2017 12:49


ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց ԱՄՆ արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը (տեսանյութ)

Հուլիսի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին առևտրի հարցերով բարձրաստիճան պատվիրակությանը՝ Առևտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարը բոլորած հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանք նոր լիցք կստանան:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն ու Դեն Մուլանին քննարկեցին Հայաստան-ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին Առևտրի ու ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Երկուստեք կարևորվեց առևտրատնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետագա խորացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը