Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2103»-ը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Հուլիսի 20-ին, ժամը 16:19-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Ստեփանակերտ Մ-12 ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի 81 SO 881 պետհամարանիշի (վարորդ՝ 1988 թ. ծնված Ֆ. Օ.) և «ՎԱԶ 2103» մակնիշի 52 SL 306 պետհամարանիշի (վարորդ՝ 1941 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարաների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ս. Հ.-ը և ուղևոր՝ 1966 թ. ծնված Ա. Դ.-ը հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: