Աշխարհ

21.07.2017 09:18


Երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում․ կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)

Երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստան-Թուրքիա սահմանային գոտում․ կան զոհեր և տուժածներ (տեսանյութ)

Սույն թվականի հուլիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 02:31-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 20-ին 22:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 36.780 և արևելյան երկայնության 27.310 աշխարհագրական կոորդինատներով (Հունաստան-Թուրքիա սահմանային գոտի, Կոս կղզուց 5 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 6.6 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ:

Ըստ նախնական տվյալների կայքերում զետեղված տեղեկության՝ Հունական Կոս կղզում մահացել է երկու և տուժել՝ մոտ 120 մարդ և ևս 70-ը՝ հարակից կղզիներում:

Այս խորագրի վերջին նյութերը