Աշխարհ

20.07.2017 21:48


Էրդողանը Գերմանիային առաջարկել է թուրք զինվորականներին փոխանակել Դենիզ Յուջելի հետ

Էրդողանը Գերմանիային առաջարկել է թուրք զինվորականներին փոխանակել Դենիզ Յուջելի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային առաջարկել է գերմանակ «Die Welt» պարբերականի լրագրող Դենիզ Յուջելի ազատ աձակման դիմաց Թուրքիային հանձնել այն թուրք գեներալներին, ովքեր ռազմական հեղաշրջման փորձից հետո ապաստան են գտել Գերմանիայում:

Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ այդ մասին հայտնում է գերմանական «Bild» պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:

Ի պատասխան Էրդողանի առաջարկին, Գերմանիայի արտգործնախարարությունն ասել է, որ իրենք նմանատիպ գործարքի չեն կարող գնալ:

Վերոնշյալ աղբյուրները նշում են նաև, որ նման կերպ Էրդողանը փորձում է հաշվեհարդար տեսնել բարձրաստիճան թուրք զինվորականների հետ, որոնք ձախողված ռազմական հեղաշրջումից հետո ապաստան էին խնդրել գերմանական իշխանություններից:

«Անկարան իր մոտ գտնվող գերմանացիներին որպես պատանդ է օգտագործում»,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ Յուջելը կալանավորվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Ըստ Թուրքիայի դախազության՝ Յուջելը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ էր պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը