Աշխարհ

20.07.2017 21:40


Քոբուլեթիում խեղդվելուց փրկել են Հայաստանի քաղաքացիների

Քոբուլեթիում խեղդվելուց փրկել են Հայաստանի քաղաքացիների

Քոբուլեթիում Սև ծովի ափին փրկարարները ջրից դուրս են բերել երկու զբոսաշրջիկների, ովքեր ուժեղ ալիքների պատճառով չեն կարողացել լողալ դեպի ափ:

Ինչպես տեղեկացրել են «Նովոստի Գռուզիա» գործակալությանը, Վրաստանի Ներքին գործերի նախարարության աղետների կառավարման գործակալությունից, զբոսաշրջիկները, որոնց օգնություն է ցուցաբերվել, եղել են Հայաստանի քաղաքացիներ:

Այսօր Սև ծովի ափին արձանագրվել է հինգ բալ ուժգնությամբ փոթորիկ: Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով, այսօրվա ընթացքում խորտակվելուց փրկվել է շուրջ 100 մարդ:

«Ափամերձ բոլոր անցակետերում տեղադրվել է կարմիր դրոշ. դա նշանակում է, որ ծովում լողալը խստորեն արգելվում է: Բացի այդ, բոլոր 135 փրկարարները շրջում և անձամբ են զգուշացնում հանգստացողներին զերծ մնալ ծովում լողալուց»,- ասել են Վրաստանի ՆԳՆ-ի աղետների կառավարման գործակալությունում:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը