Ադրբեջանի ՊՆ-ն լռում է 2 մահամերձ զինծառայողի մասին
Հուլիսի 17-ին մի քանի օր առաջ մահացու վիրավորում ստացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովի (Nahid Soltanov) եղբայրը՝ Էլչին Սոլթանովը հայտնել է, որ Նահիդը, ինչպես նաև նրա ծառայակիցը մահամերձ վիճակում հոսպիտալում են, բժիշկներն ասում են, որ ապրելու հույս չկա: Վիրավոր զինծառայողի եղբայրը այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:
Էլչին Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը և նրա ծառայակիցը Բաքվի կենտրոնական ռազմական հոսպիտալում են: Նահիդ Սոլթանովը գլխի շրջանում է վնասվածք ստացել, իսկ նրա ծառայակիցը՝ կրծքի:Երկուսն էլ կոմայի մեջ են՝ վերակենդանացման բաժանմունքում:
Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը մինչև վիրավորվելը 13 ամիս ծառայել է Աղդամի զորամասերից մեկում: Իրենց հուլիսի 14-ի երեկոյան հայտնել են, որ Նահիդը վիրավորվել է:
Զինծառայողներին նախ տեղափոխել են Սարիջալիի հոսպիտալ, երկու անգամ վիրահատել, ապա փոխադրել կենտրոնական հոսպիտալ:
«Եղբորս էլ, նրա ծառայակից ընկերոջ վիճակն էլ ծանր է: Բժիշկներն ասում են. «մենք այս զինծառայողների վիրահատության համար նորմալ սարքավորումներ չունենք»: Եղբայրս սպորտով է զբաղվել, բռնցքամարտիկ է եղել, բժիշկն ասում է. «իրականում սիրտն առողջ է, այդ պատճառով չի մահացել, թե չէ վաղուց մահացած կլիներ: Գլխի աջ կիսագունդը տեղում չէ»: Բժիշկն ասում է, գնացե՛ք, ձեռներդ երկինք պարզեք, վիրավորի համար Ալլահից կյանք խնդրեք, մենք մեր ձեռքից եկածն արել ենք, բայց հույսը չնչին է, որ կապրի»,-նշում է վիրավոր զինծառայողի եղբայրը:
Վիրավոր զինծառայողի եղբայրը նաև նշել է, որ իրենց մինչ օրս չեն հայտնում վիրավորման պատճառը: Պաշտպանության նախարարությունը, զորամասի, վաշտի հրամանատարները լռում են: Անգամ չգիտեն որևէ քրեական գործ հարուցվել է, թե ոչ։
«Այնքան հարց ունենք, պատասխան տվող չի գտնվում: Դեռ չգիտենք էլ, հրադադա՞րն է խախտվել, թե՞ զինվորներն իրենց միջև են այս միջադեպը ստեղծել… ոչինչ չգիտենք»,-եզրափակում է մահամերձ զինծառայողներից մեկի եղբայրը:
Հիշեցնենք, որ վիրավոր զինծառայողներից մեկի մասին սոցցանցերում տեղեկություններ հայտնվել էին դեռևս հուլիսի 15-16-ին: Մյուս վիրավորի մաիսն հայտնի է դարձել ավելի ուշ, սակայն նրա անձնական տվյալները դեռ չեն հանրայնացվել: Չնայած զինծառայողների վիրավորվելու մասին հայտնի դառնալուց արդեն գրեթե 6 օր է անցել՝ Ադրբեջանի ՊՆ-ն որևէ հայտարարություն չի տարածել:
Ադրբեջանի ՊՆ-ն լռում է 2 մահամերձ զինծառայողի մասին
Հուլիսի 17-ին մի քանի օր առաջ մահացու վիրավորում ստացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովի (Nahid Soltanov) եղբայրը՝ Էլչին Սոլթանովը հայտնել է, որ Նահիդը, ինչպես նաև նրա ծառայակիցը մահամերձ վիճակում հոսպիտալում են, բժիշկներն ասում են, որ ապրելու հույս չկա: Վիրավոր զինծառայողի եղբայրը այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում:
Էլչին Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը և նրա ծառայակիցը Բաքվի կենտրոնական ռազմական հոսպիտալում են: Նահիդ Սոլթանովը գլխի շրջանում է վնասվածք ստացել, իսկ նրա ծառայակիցը՝ կրծքի: Երկուսն էլ կոմայի մեջ են՝ վերակենդանացման բաժանմունքում:
Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը մինչև վիրավորվելը 13 ամիս ծառայել է Աղդամի զորամասերից մեկում: Իրենց հուլիսի 14-ի երեկոյան հայտնել են, որ Նահիդը վիրավորվել է:
Զինծառայողներին նախ տեղափոխել են Սարիջալիի հոսպիտալ, երկու անգամ վիրահատել, ապա փոխադրել կենտրոնական հոսպիտալ:
«Եղբորս էլ, նրա ծառայակից ընկերոջ վիճակն էլ ծանր է: Բժիշկներն ասում են. «մենք այս զինծառայողների վիրահատության համար նորմալ սարքավորումներ չունենք»: Եղբայրս սպորտով է զբաղվել, բռնցքամարտիկ է եղել, բժիշկն ասում է. «իրականում սիրտն առողջ է, այդ պատճառով չի մահացել, թե չէ վաղուց մահացած կլիներ: Գլխի աջ կիսագունդը տեղում չէ»: Բժիշկն ասում է, գնացե՛ք, ձեռներդ երկինք պարզեք, վիրավորի համար Ալլահից կյանք խնդրեք, մենք մեր ձեռքից եկածն արել ենք, բայց հույսը չնչին է, որ կապրի»,-նշում է վիրավոր զինծառայողի եղբայրը:
Վիրավոր զինծառայողի եղբայրը նաև նշել է, որ իրենց մինչ օրս չեն հայտնում վիրավորման պատճառը: Պաշտպանության նախարարությունը, զորամասի, վաշտի հրամանատարները լռում են: Անգամ չգիտեն որևէ քրեական գործ հարուցվել է, թե ոչ։
«Այնքան հարց ունենք, պատասխան տվող չի գտնվում: Դեռ չգիտենք էլ, հրադադա՞րն է խախտվել, թե՞ զինվորներն իրենց միջև են այս միջադեպը ստեղծել… ոչինչ չգիտենք»,-եզրափակում է մահամերձ զինծառայողներից մեկի եղբայրը:
Հիշեցնենք, որ վիրավոր զինծառայողներից մեկի մասին սոցցանցերում տեղեկություններ հայտնվել էին դեռևս հուլիսի 15-16-ին: Մյուս վիրավորի մաիսն հայտնի է դարձել ավելի ուշ, սակայն նրա անձնական տվյալները դեռ չեն հանրայնացվել: Չնայած զինծառայողների վիրավորվելու մասին հայտնի դառնալուց արդեն գրեթե 6 օր է անցել՝ Ադրբեջանի ՊՆ-ն որևէ հայտարարություն չի տարածել:
Աղբյուրը՝ razm.info