Աշխարհ

20.07.2017 16:39


Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց նոր ցույց է կազմակերպվել

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց նոր ցույց է կազմակերպվել

Հուլիսի 19-ի առավոտյան Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց նոր ցույց է կազմակերպվել: «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս անգամ ցույցին մասնակցել են ինչպես մայիսի 16-ին նույն վայրում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները, այնպես էլ՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 5 անդամներ:

Միջոցառումը կազմակերպվել է գլխավորապես հայկական և քրդական հասարակական կազմակերպությունների՝ «Ամերիայի քրդական միության», «Հայ-ամերիկյան ազգայի կոմիտեի», «Ամերիկայի Հելենական խորհրդի», «Քրիստոնեական պաշտպանության», «Հայ երիտասարդական ֆեդերացիայի» կողմից:

Շուրջ 40 ցուցարարի մասնակցությամբ անցկացված ակցիայի ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հանդես են եկել ելույթով:

Մասնավորապես, ներկայացուցիչների պալատի անդամ Դանա Ռոհրաբախերը իր ելույթում խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Մենք ազատության պաշտպաններ ենք և կանգ չենք առնի, մինչև վերջ չտանք Թուրքիայում հաստատված բռնատիրությանը: Էրդողանը հենց այստեղ՝ մեր կանգնած տեղում հարձակվեց մարդկանց վրա՝ ինչպես որ դա անում է իր երկրում: Թուրք ժողովուրդը մեր բարեկամն է, բայց այս պահի նրանք ղեկավարվում են մեկի կողմից, ով ցանկանում է Թուրքիան վերածել իսլամիստական բռնապետության»,- ասել է Ռոհրաբախերը:

Նա նշել է, որ այն, ինչ արվեց Էրդողանի թիկնազորի անդամների կողմից Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ, թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչեր են կատարվում հենց Թուրքիայի ներսում՝ երկրի բնակչության դեմ: Կենգրեսականը նշել է, որ իրենք աջակցում են սեփական ազատության համար պայքարողներին թե ԱՄՆ-ում և թե Թուրքիայում:

Ռոհրաբախերը նաև կարծիք է հայտնել, որ քանի դեռ Էրդողանը ներողություն չի խնդրել կատարվածի համար, նա չպետք է կրկին ԱՄՆ այցելի:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը