Հուլիսի 19-ին Գերմանիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քեմալ Այդընը հրավիրվել է արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել պաշտոնական Անկարային՝ Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Փետեր Շթոյդթներին կալանավորելու առնչությամբ:
Այդ մասին հայտնում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը` հղում անելով գերմանական «Spiegel Online » լրատվակայքին:
Թեմայի հետ կապված մեկնաբանություններ է արել նաև Գերմանիայի արգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը: Վերջինս հայտնել է, որ թուրք դեսպանին «պարզ լեզվով» ասվել է, որ թուրքական կողմն անհապաղ, առանց ժամանակ կորցնելու, պետք է ազատ արձակի գերմանացի իրավապաշտպանին:
Բացի այդ էլ նա նշել է, որ թուրքական կողմի մեղադրանքները Շթոյդթների վերաբերյալ պարզապես «իրականությունից դուրս են»:
Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարությունն էլ կոշտ արձագանք է արել խնդրի հետ կապված: Գերմանիային կոչ է արվել չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին, մասնավորապես դատաիրավական համակարգին: Նշվել է, որ Թուրքիան ուներ բոլոր «իրավական հիմքերը» Շթոյդթներին կալանավորելու համար:
Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին Ստամբուլում: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ:
Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Աղբյուրը` Ermenihaber.am