Աշխարհ

20.07.2017 13:52


Ինչն է ստիպում Մխիթարյանին փշաքաղվել

Ինչն է ստիպում Մխիթարյանին փշաքաղվել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչն է ստիպում իրեն փշաքաղվել:

28-ամյա ֆուտբոլիստի խոսքով՝ դա մանչեսթերցիների երկրպագուների կողմից Սթինգի «Englishman in New York»-ի ադապտացիան է՝ նվիրված իրեն:

«Այո, Սթինգի երգը լսել էի դեռ իմ երգը ստեղծվելուց առաջ: Շատ շնորհակալ եմ երկրպագուներին այսպիսի երգ ստեղծելու համար: Ինձ համար շատ հաճելի է ամեն անգամ լսել այն: Դա ինձ ստիպում է փշաքաղվել, շատ տպավորված եմ:

Իհարկե սիրում եմ Սթինգին: Նա բազմաթիվ լավ երգեր ունի, և բոլորը գիտեն՝ նա համաշխարհային մակարդակի երգիչ է: Կարող եմ միայն շնորհակալ լինել, որ այդպիսի երգ ունեմ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է espnfc.com-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը