Լրահոս

22.01.2010 17:26

Հ. Հարությունյան. «Թուրքիան անելու է այն, ինչ օգուտ է իրեն»

Հ. Հարությունյան. «Թուրքիան անելու է այն, ինչ օգուտ է իրեն»

-Թուրքիան անելու է այն, ինչ օգուտ է իրեն և բխում է իր և Ադրբեջանի շահերից։ Մենք պետք է հակադրենք նրանց այն, ինչ մեզ է պետք և բխում է մեր ազգային շահերից,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։

Ի դեպ, հայ-թուրքական գործընթացների վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավորն այսպիսի միտք է արտահայտել. «Թուրքիայի հետ մեր պետության քաղաքականությունը, այդ բնագավառում նախագահի և արտգործնախարարի աշխատանքը լիովին բավարարում են շարունակել բանակցային գործընթացը, մինչև, ի վերջո, Թուրքիան կապացուցի, որ ինքն, իրոք, ոչ թե լուրջ բանակցություններ է վարում, այլ բանակցություններ է վարում՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որտեղ ինքն ունի իր հետաքրքրությունները»։

Պատգամավորն ասել է, որ այս բանակցությունների արդյունքում Թուրքիան ապացուցում է, որ ինքը դեռևս առաջնորդվում է պանթուրքիստական գաղափարախոսությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։