2009-2017 թթ. Աֆղանստանում սպանվել է ավելի քան 26.500 քաղաքացիական. ՄԱԿ
Միայն այս տարվա առաջին վեց ամիսներին Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է քաղաքացիական անձանց 1662 մահվան և 3581 վիրավորման դեպք:Տուժածներից ավելի քան 1500-ը երեխաներ են: razm.info-ն գրում է, որ ՄԱԿ-ի զեկույցում նշված է Աֆղանստանում 2009 թվականից սկսած քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը:
2017-ի հունվար-հունիս ամիսներին գրանցված մահվան դեպքերը 2 տոկոսով աճել են 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի առաջին կեսին գրանցվել էր քաղաքացիական անձանց 1601 մահվան դեպք, որն ամենաբարձր ցուցանիշն էր 2009 թվականից:
Իսկ 2009 թվականից հունվարի 1-ից մինչև 2017-ի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում զինված հակամարտությունը խլել է ավելի քան 26 հազար 512 մարդու կյանք, վիրավորվել է 48 հազար 931 քաղաքացիական:
2017-ի առաջին վեց ամիսներին տեղահանվել է շուրջ 138 հազար 300 աֆղանստանցի: 2016-ին տեղահանվածների թիվը 157 հազար 987 էր:
Քաղաքացիների շրջանում մեծ թվով զոհերի պատճառ են դառնում շարունակվող քաղաքացիական պատերազմը, մահապարտ ահաբեկիչների հարձակումները, պայթուցիկ սարքերը և այլն:
ՄԱԿ-ը 2017-ի առաջին վեց ամիսներին երեխաների շրջանում հաշվարկել է 1577 պատահար, որի հետևանքով մահացել է 436 երեխա, վիրավորվել՝ 1141: Այս պատահարները, համեմատած 2016-ի առաջին կեսի հետ, աճել են 1 տոկոսով, մահացությունների թիվն՝ 9 տոկոսով, իսկ վիրավորումները՝ 4 տոկոսով: Երեխաները կազմում են քաղաքացիական շրջանում պատահարների 30 տոկոսը:
Նշենք, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում տեղի անվտանգային կառույցներին օժանդակում և մարզում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունները, որոնք իրականացնում են «Վճռական աջակցություն» միջազգային առաքելությունը:
«Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը՝ ՀՀ ԶՈւ 125-130 խաղաղապահ զինծառայողներով:
2009-2017 թթ. Աֆղանստանում սպանվել է ավելի քան 26.500 քաղաքացիական. ՄԱԿ
Միայն այս տարվա առաջին վեց ամիսներին Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունն արձանագրել է քաղաքացիական անձանց 1662 մահվան և 3581 վիրավորման դեպք: Տուժածներից ավելի քան 1500-ը երեխաներ են: razm.info-ն գրում է, որ ՄԱԿ-ի զեկույցում նշված է Աֆղանստանում 2009 թվականից սկսած քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը: