Աշխարհ

20.07.2017 13:06


Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է նաև ԼՂՀ-ում

Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է նաև  ԼՂՀ-ում

Սույն թվականի հուլիսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:22-ին (Գրինվիչի ժամանակով` 06:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 39.800 և արևմտյան երկայնության 48.500 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ :

Երկրաշարժը զգացվել է ԼՂՀ տարածքում՝ Հադրութ քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը