Կարծիք

20.07.2017 12:23


Հեղափոխությունը, ձեր ասած նեղ ընկալման մեջ, բռնություն է, որին գնում են դրան պատրաստ մարդիկ

Հեղափոխությունը, ձեր ասած նեղ ընկալման մեջ, բռնություն է, որին գնում են դրան պատրաստ մարդիկ

Փաստորեն, լիքն են այն մարդիկ, որոնք «հեղափոխություն» ասելիս պատկերացնում են փողոցները իրենցով լցրած ու պետությունը յուրացրած խմբի կողմից գործիք դարձած ոստիկանությանը դիմակայող սպիտակ ձեռնոցներով փիլիսոփաների, նկարիչների, բժիշկների, սոցիոլոգների, տնտեսագետների և այլն, որոնք մաքսիմալ գրագետ կհարաբերվեն իրար հետ ու ցանկացած խոսք սկսելիս առաջին բառը կլինի «կներեք»-ը։ Ու եթե սենց չի, ապա՝ սաղ սուտ ա, սարքած ա, տեռոր ա և այլն։

Տենց չի, հարգելի՛ սնոբեր։ Հեղափոխությունը, ձեր ասած նեղ ընկալման մեջ, բռնություն է, որին գնում են դրան պատրաստ մարդիկ։ Այդ բռնության մշակույթը մենք չէ, որ հաստատել ենք։ Կա՛մ մենք այլ մշակույթով հաղթելու ենք այդ մեկին, կա՛մ անխուսափելիորեն տեղի է ունենալու այն, ինչը ձեր համար անընդունելի է։ Ի դեպ, իմ համար էլ դա գերադասելի ճանապարհը չէ։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը