Լրահոս

22.01.2010 16:56

Ա. Հարությունյան. «Եթե ՀՀ նախագահը Թեհլերյանը լիներ, նույն քայլերն էր անելու, ինչ Սերժ Սարգսյանը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ կայացրած որոշումն ապացուցել է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, և այդ առումով ցրել է բոլոր կասկածները։

-Ինչ-որ թղթի վրա գրված է՝ վտանգավոր բան չկա։ Ես ասել եմ, որ շախմատում կարող է՝ դու մի թագուհի ավելի ունենաս, բայց վատ խաղաս ու պարտվես։ Մեր այս դիրքը շատ լավն է, և եթե ապագայում էլ սարսափելի վատ բաներ չանեն, ամեն ինչ լավ կլինի,-նշել է նա։

Արամ Հարությունյանի խոսքերով՝ հարևանների հետ լավ հարաբերություններ հաստատելը պարտադիր պայման է։

-Եթե ՀՀ նախագահը Թեհլերյանը լիներ, նույն քայլերն էր անելու, ինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ես ճիշտ չեմ գտնում, որ Սերժ Սարգսյանը պետք է հաներ ատրճանակն ու Գյուլին խփեր, և նոր ասեին, թե ինչ հայրենասեր տղա է։ Եթե ձեր մոտիկ խանութի հացի վաճառողը ձեր թշնամին լինի, և հացը իրենից պետք է առնեք, գնալու եք, առնեք, չէ՞, ինչքան էլ  չսիրեք,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։