Սենատոր Ջոն Մակքեյնի մոտ գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել
Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի մոտ բժիշկները գլխուղեղի ուռուցք են հայտնաբերել։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ գլիոբլաստոմայի պատճառը թրոմբն է։
Մակքեյնը խոստացել է ուռուցքը հեռացնելուց հետո վերադառնալ աշխատանքի։
«Ես պետք է մի փոքր ավելի երկար տանը մնամ՝ բուժման կուրս անցնելու համար։ Ես կվերադառնամ»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վիրահատությամբ հեռացվել էր Մակքեյնի ձախ աչքի շրջանում առաջացած թրոմբը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մակքեյնին շուտափույթ առողջացում է մաղթել՝ նրան «մարտիկ» անվանելով։ Իրենց աջակցությունն են հայտնել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

7or.am