Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի վիրահատությունը լավ է անցել. նրա վիճակը բավարար է
Արարատի մարզում հուլիսի 19-ին, ականի պայթյունից վիրավորված զինծառայող 29-ամյա Արթուր Զախարյանի վիրահատությունը լավ է անցել: Այս մասին հուլիսի 20-ին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Նա նշել է, որ վիրահատել են զինծառայողի ոտքը, նրա վիճակն այժմ բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի զինված ուժերի Արարատի գնդի պայմանագրային զինծառայողներից մեկը հուլիսի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է: