Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել «Լեզվի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ
Դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվել է կառավարության ներկայացրած Հանրակրթության մասին և Լեզվի մասին ՀՀ օրենքների նախագծերի քննարկումը:
Հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշել է, որ հարցը պարունակում էր մեծ ոդիսական, որը պահանջում էր բազմակողմանի դիտարկում: Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 27-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ժամանակ ինքն առաջարկել էր վերանայել երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագծերը:
-Ներկայացված օրենսդրական փաթեթում ներառված են իմ բոլոր առաջարկությունները: Լեզվի մասին ՀՀ օրենքի փոփոխությունը բովանդակային առումով ամբողջովին տեղավորվում է հնչեցրած մոտեցումների տրամաբանության մեջ: Այն իրավական առումով անխոցելի և ավելի գրագետ է դարձնում օրենսդրական փաթեթը,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:
Նա ընդգծել է, որ այլընտրանքային և միջազգային ծրագրերով կրթությունն իրականացվելու է ձևավորված հայեցի լեզվամտածողության հենքի վրա և, անկախ հանրակրթական ծրագրերից և ուսումնական ձևից, հայ մարդու և ՀՀ քաղաքացու համար հայոց լեզվի ու հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը լինելու է պարտադիր:
Նա կարևորել է այն հանգամանքը, որ պետությունը չի կարող ստեղծել, հիմնադրել միջազգային ծրագրով դպրոցներ և պետական միջոցները չեն դրվում այդ ծրագրերի վրա:
-Համոզված եմ, որ օրենքն ընդունելով' մենք մի կողմից պահպանելով մեր ազգային նկարագիրը, զարգացնելով մեր լեզուն, կխուսափենք հերթական ձուլման և օտարացման ռիսկերից: Մյուս կողմից՝ կրթության կազմակերպման հարցում կլինենք ավելի ճկուն, միջազգային կրթական լավագույն ծրագրերին ավելի ընդունակ ու մրցունակ,- ընդգծել է ԱԺ նախագահը:

7or.am