Հայկ Խանումյան․ «Բակո Սահակյանը դուրս է գալիս ժողովրդի դեմ»
Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթն ամբողջությամբ՝
Հարգելի ներկաներ, Երբ 2016թ. ընթանում էին քննարկումներ Սահմանադրության փոփոխությունների շուրջ և քննարկվում էր խորհրդարանական և նախագահական ընտրությունները միաժամանակ անցկացնելու գաղափարը, կային երկու տարբերակներ՝ լուծարել 6-րդ գումարման ԱԺ և 2017թ. հուլիսին անցկացնել նախագահական և ԱԺ համատեղ ընտրություններ, կամ էլ 2017թ. մինչև 2020թ. ունենալ անցումային շրջան՝ խորհրդարանի կողմից ընտրվող նախագահով: Խորհրդարանական կառավարող ուժերը դեմ եղան 6-րդ գումարման ԱԺ լուծարելուն, սակայն այսօր Բակո Սահակյանին 3-րդ անգամ առաջադրելով նախագահի պաշտոնում՝ կազմալուծում են ոչ միայն խորհրդարանի գաղափարը, այլև քաղաքական դաշտն ամբողջությամբ:
Կան սկզբունքներ, որոնց անտեսումը բերում է պետության թուլացման, հանրության մեջ արդարության պակասի, դրանով իսկ՝ ազգային հզորության կրճատման: Բակո Սահակյանն առաջինն Արցախի պատմության մեջ անտեսում է քաղաքական դաշտի կարևորագույն սկզբունքը՝ հեռանալ սահմանված ժամկետում: Առաջադրվելով երրորդ անգամ՝ Սահակյանը ոչ միայն արհամարհում է ժողովրդավարական կարևորագույն սկզբունքները, սահմանադրական նորմերը, այլ դուրս է գալիս ժողովրդի դեմ:
Աթոռին կառչած մնալու ցանկություն միգուցե շատերն են ունենում, սակայն տարբեր հասարակություններում առկա մեխանիզմները թույլ չեն տալիս իշխանության հասած անձին չարաշահել իր իշխանությունը, փորձել այն դարձնել ցմահ: Բակո Սահակյանի կողմից երրորդ անգամ նախագահական ժամկետի գնալը ցույց է տալիս, որ Արցախում չկա հակակշիռների մեխանիզմ. ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ Ազգային ժողովը, ո՛չ հանրությունն ի վիճակի չեն կանխել ցմահ իշխանության մնալու ձգտումները: Ավելին, տարիներ շարունակ տեղի է ունեցել այդ հակակշիռների ոչնչացում, տարիներ շարունակ գիտակցված կերպով կառավարող վերնախավը ոչնչացրել է անկախ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, ամենակոպիտ միջամտություններով ոչնչացրել կրթական համակարգը, որպեսզի գործ ունենա անզոր ու թույլ հասարակության հետ՝ տարատեսակ սահմանադրական փոփոխություններ նրա գլխին փաթաթելու համար: Տարիներ շարունակ կառավարող վերնախավը ոչնչացրել է տեղական իշխանությունների ինքնուրույնությունը՝ նրանց դարձնելով պետական դոտացիաների շնորհիվ աշխատավարձ ստացող անձանց ամբողջություն: Տարիներ շարունակ տեղի է ունեցել իշխանության և ռեսուրսների անօրինակ կենտրոնացում, ինչը բերել է այսօրվա ողբերգական վիճակին, երբ մի մարդ իրեն համարում է անփոխարինելի և որոշում է մնալ իշխանության՝ անկախ սահմանադրությունից, ձևավորված քաղաքական ավանդույթներից, հասարակության ցանկությունից:
Այսօր ոչնչանում է Արցախի քաղաքական համակարգը և մեր քաղաքական մշակույթ է ներմուծվում մի նորություն, որ հատուկ է միջինասիական երկրներին, աֆրիկյան թերզարգացած հասարակություններին, Ադրբեջանին, բայց ոչ երբեք մեզ: Արցախում, նույնիսկ մելիքների կառավարման շրջանում, եղել են խաղի հստակ կանոններ և մելիքների ընտրության ձևեր: Դրանց խախտումները բերել են Արցախի համար ողբերգական իրադարձությունների:
Ես դիմում եմ համագործակցության հուշագիր ստորագրած քաղաքական ուժերին: Այս պահին դուք սուբյեկտ եք և մեծ ազդեցություն ունեք որոշումների կայացման վրա: Սակայն ընտրելով Բակո Սահակյանին՝ դուք զրկվելու եք որոշումների վրա որևէ ազդեցություն ունենալու հնարավորությունից, ընդհուպ ձեր նախընտրական կուսակցական ցուցակը ձևավորելու հնարավորությունից: Սա չար գուշակություն չէ, սա ընդամենը քաղաքական տրամաբանություն է: Երբ իշխանությունը ձերն է ու դուք այն զիջում եք ուրիշին՝ ուրիշն է ձեր փոխարեն որոշումներ կայացնում:
Ինչպես հիշում եք դեռևս 2016թ. սկզբներին ես անընդհատ նշում էի, որ սահմանադրության փոփոխությունները տեղի են ունենում մեկ անձի իշխանության վերարտադրության համար: Այդ ժամանակ շատերդ հրապարակային ինձ հակադարձում էիք, ասելով, որ դեռ 2017թ. հուլիսից շատ ժամանակ կա ու չենք կարող ասել ով կառաջադրվի նախագահի պաշտոնում: Հիմա 2017թ. հուլիսն է և իմ ասածներն իրականանում են: Ոչ թե նրա համար, որ ես ավելի տեղյակ էի, քան դուք, այլ զուտ նրա համար, որ ես հանրության հետ ազնիվ էի, իսկ դուք ոչ: Դուք, և հատկապես սահմանդրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հանրությանը վստահեցրիք, որ սահմանդրությունը փոխվում է ոչ թե Բակո Սահակյանի համար, այլ Արցախ անվան վերականգման համար, այնինչ Արցախ անունը կար նաև նախորդ սահմանադրության մեջ: Հանրության հետ նման կերպ վարվելը պատիվ չի բերում ոչ մեկին, ավելին, սա մեծացնում է հանրության անվստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, բերում հիասթափության և ապատիայի հանրային կյանքին մասնակցելու տեսանկյունից:
Այժմ ես ոլորտ առ ոլորտ անդրադարձ կանեմ՝ հիմնավորելով թե ինչու՞ չընտրել Բակո Սահակյանին:
Արտաքին քաղաքականության ոլորտ: Նախագահականն էական քայլեր չի կատարել Արցախի սուբեյկտայնության բարձրացման և գործոն դառնալու ուղղությամբ: Ավելին, այդ սուբեյկտայնությունն ավելի է պակասել: Առավելագույնը եղել են հայտարարություններ, թե Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, սակայն այս ուղղության պրակտիկ քայլեր չեն եղել, վախեցել են ցանկացած նախաձեռնությունից, որը այս կամ այն չափով կբարձրացներ Ստեփանակերտի դիրքը: Ավելին, նախագահականը մշտապես արդարացրել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը, այն համարելով բիզնես և գտնելով որ դա ուղղված չէ Արցախի դեմ: Նման վերբերմունքն էլ ավելի է ոգևորել Ռուսաստանին վաճառել գերարդիական սպառազինություն Բաքվին:
Տնտեսություն: Անընդհատ շեշտվում է, որ այս տարիներ շարունակ 8-9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել: Էներգետիկ առումով դարձել ենք ինքնաբավ: Իհարկե, վերջինը գովելի և գնահատելի է, այստեղ ես պետք է առանձնացնեմ վարչապետ Արայիկ Հարությունյանի դերը, որպես էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները մեծացնելու նախաձեռնության հեղինակ և իրագործող: Սակայն Արցախը մեկ բնակչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցիչով նախկին խորհրդային երկրների մեջ վերջին տեղում է: Այդ դեպքում ինչու՞ չէ տնտեսական աճը բերել ազգային հարստության էական ավելացման: Որովհետև, երբ 2009թ. ճգնաժամ էր ու Հայաստանում աննախադեպ տնտեսական անկում, ՀՀ վարչապետը հայտարարում էր, որ կրճատելու են ամեն ինչ, բացի Արցախի տրվող միջպետական վարկից: Ավելին, այն ավելացրել են: Դրա շնորհիվ աշխատավարձ ու թոշակ բաժանելով ազգային հարստություն չի ստեղծվում: Իսկ սխալ տնտեսական կառավարումը բերել է ռեսուրսների անօրինակ կենտրոնացման, ինչի հետևանքով, ասենք, երկրի հարկերի մի զգալի հատված կարող է առաջանալ Դրմբոն գյուղի տարածքում, սակայն գյուղը մինչև հիմա կարող է խմելու ջրի խնդիր ունենա:
Քաղաքական համակարգի խնդիրների մասին արդեն խոսել եմ: Պետք է նկատել, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը սերմանվում է նախագահականի կողմից, նախագահի կողմից վերահսկվող Հանրային հեռուստատեսությունը փակ է պահվում պաշտոնական տեսակետից տարբերվող կարծիքների համար: Կարծում եմ, Բակո Սահակյանի նախագահության երրորդ ժամկետում այս միտումները շարունակվելու են և ավելի են սաստկանալու:
Բակո Սահակյանի նախագահության տարիներին ամենածանր հարվածը ստացել է կրթության համակարգը: Նախագահականի կողմից համալսարանների կյանքի միջամտությունը, տարբեր ռեկտորներ պարտադրելը, ինչպես նաև համալսարանական կյանքը տոտալ հսկողության տակ պահելը բերել է մի վիճակի, երբ համալսարաններից դուրս են գալիս ոչ թե մասնագետներ, այլ դիպլոմ ունեցող անձինք, ովքեր հետագայում նոր ռեսուրսներ և ժամանակ են ծախսում մասնագիտանալու համար: Այս ամենը բերել է նաև դպրոցների թուլացմանը: Արդյունքում, մի շարք կենսական առարկաների գծով Արցախում ունենք մասնագետների, ուսուցիչների խրոնիկ պակաս:
Քվեարկելով Բակո Սահակյանի օգտին՝ դուք կողմ եք քվեարկում ցածր կրթությանը, անդեմ արտաքին քաղաքականությանը, կարևոր հարցերի շուրջ որոշումներ կայացնելու անընդունակությանը, քաղաքական անհանդուրժողականությանը և արտահայտվելու արգելանքներին:
Ես քվեաթերթիկում ջնջելու եմ Բակո Սահակյանի անունը՝ թողնելով Էդուարդ Աղաբեկյանի անունը:
Հայկ Խանումյան․ «Բակո Սահակյանը դուրս է գալիս ժողովրդի դեմ»
Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պատգամավոր Հայկ Խանումյանի ելույթն ամբողջությամբ՝
Հարգելի ներկաներ,
Երբ 2016թ. ընթանում էին քննարկումներ Սահմանադրության փոփոխությունների շուրջ և քննարկվում էր խորհրդարանական և նախագահական ընտրությունները միաժամանակ անցկացնելու գաղափարը, կային երկու տարբերակներ՝ լուծարել 6-րդ գումարման ԱԺ և 2017թ. հուլիսին անցկացնել նախագահական և ԱԺ համատեղ ընտրություններ, կամ էլ 2017թ. մինչև 2020թ. ունենալ անցումային շրջան՝ խորհրդարանի կողմից ընտրվող նախագահով: Խորհրդարանական կառավարող ուժերը դեմ եղան 6-րդ գումարման ԱԺ լուծարելուն, սակայն այսօր Բակո Սահակյանին 3-րդ անգամ առաջադրելով նախագահի պաշտոնում՝ կազմալուծում են ոչ միայն խորհրդարանի գաղափարը, այլև քաղաքական դաշտն ամբողջությամբ: