Հայաստանի հետ համատեղ զորախմբի մասին համաձայնագիրը ՌԴ դաշնային խորհուրդը վավերացրել է
Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ երկու երկրների զինված ուժերի միացյալ խմբավորման մասին hամաձայնագիրը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Համաձայնագիրը ստորագրվել է Մոսկվայում 2016 թվականի նոյեմբերի 30-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պետդուման էր վավերացրել այն։ Դրանով որոշվում են ՌԴ-ի և Հայաստանի զորքերի միավորված խմբավորման նշանակությունը, ձևավորման, տեղակայման և կիրառման կարգը:

7or.am