Լրահոս

19.07.2017 11:32


Պավլիկ Մանուկյանը դատավորից վերելակ է պահանջել

Պավլիկ Մանուկյանը դատավորից վերելակ է պահանջել

Սասնա ծռերի 14 անդամների գործով այսօրվա դատական նիստը դեռ չսկսված՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց 20 րոպեով ընդմիջել՝ պաշտպանների ներկայությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը։

«Մի հատ լիֆտ բերեք»,- դատավորին դիմելով՝ ասաց Պավլիկ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Սասնա ծռերի բազմաթիվ անդամներ հրազենային վիրավորումներ ունեն և դժվարությամբ են տեղաշարժվում։ «Վիրավոր մարդիկ ենք, մեզ խոշտանգում եք»,- ավելացրեց Աշոտ Պետրոսյանը։

Դատավորն այնուամենայնիվ որոշեց դատական նիստը հետաձգել, սակայն թույլ տվեց, որպեսզի Արմեն Լամբարյանը, Սամվել Մանուկյանը և Աշոտ Պետրոսյանը չհեռացվեն նիստերի դահլիճից, ընդմիջման ժամանակ մնան տեղում։

Այս խորագրի վերջին նյութերը