Լրահոս

19.07.2017 10:00


Վարդաշենում քաղաքացին սպառնացել է ինքնավնասվել և հրկիզել հարևանի բնակարանը

Վարդաշենում քաղաքացին սպառնացել է ինքնավնասվել և հրկիզել հարևանի բնակարանը

Հուլիսի 19-ին, ժամը 00:14-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքում, սպառնում է ինքնավնասել և հրկիզել հարևանի բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 1985 թ. ծնված Ք. Տ.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:

Ժամը 01:17-ին հոսպիտալացվել է «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն:

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի կողմից տեղում Ք. Տ.-ի հետ տարվել է հոգեբանական զրույց:

Այս խորագրի վերջին նյութերը