Հաղթանակ թաղամասում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել
Հուլիսի 18-ին, ժամը 23:37-ին Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում ավարտվել են հրդեհաշիջման աշխատանքները:
Այրվել է 5 հա տնտեսական և կենցաղային աղբ:
***
Հուլիսի 17-ին, ժամը 11:31-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Գաբրիելյանի կարգադրությամբ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ:
Ժամը 07:30-ի դրությամբ այրվում է մոտ 11000 քմ (երկու տեղամասով) կուտակված աղբ, որից 5000 քմ-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ինը մարտական հաշվարկ, «Սանիթեք» ՍՊԸ-ի ութ ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ փ/ծ փոխգնդապետ Ա. Հակոբյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ԹՆԱՎ պետ փ/ծ գնդապետ Ա. Վարդանյանը, ԵՓՎ Աջափնյակի բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Կ.Արզումանյանը, ԱԻԱԲ պետ - ՃԿԱԿ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Ոսկանյանը, ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը, ՓՈՒՎ պետի տեղակալ փ/ծ գնդապետ Ա. Գևորգյանը և Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի պետ փ/ծ գնդապետ Պ. Գյոզալյանը:
Ժամը 20:51-ին, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Դեպքի վայրում հերթապահում է չորս մարտական հաշվարկ և «Սանիթեք» ՍՊԸ-ի երեք ջրատար:
***
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, ժամը 15:42-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ:
Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա: