Կարծիք

19.07.2017 00:06


Այդ «խորհրդավոր» ուժը միշտ լուծում է մեկ խնդիր` պահպանել իշխանությունը

Այդ «խորհրդավոր» ուժը միշտ լուծում է մեկ խնդիր` պահպանել իշխանությունը

Ես ԵՏՄ-ից որևէ հարմար պահի դուրս գալու կողմնակից եմ, բայց կողմնակից չեմ «դուրս գալու» ինֆորմացիոն կոմպանիային:
-------------------------------------------
Բացատրեմ, թե ինչու: Ցանկացած ինֆորմացիոն կոմպանիա ունի իր նպատակը, որը կարող է բացարձակապես կապ չունենալ հայտարարված նպատակի հետ: Անգամ հակառակը` նպաստել ճիշտ հակառակ նպատակին:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ է կարող հետապնդել օրերս սկսված ԵՏՄ-ից դուրս գալու ինֆորմացիոն թեժ կոմպանիան:
Ակնհայտ է, որ այդ կոմպանիայով ինչ-որ ուժեր մեսիջներ են ուղարկում Ռուսաստանին:
Փորձենք հասկանալ՝ ով և ինչի համար:
Հայաստանում այսօր կա միայն մեկ ուժ, ով կարող է լայնամաշտաբ և ուղղորդված ինֆորմացիոն կոմպանիա կազմակերպել: Փորձեք ինքնուրույն գուշակել, թե որ ուժի մասին է խոսքը:
Հիմա փորձենք հասկանալ, թե այդ «խորհրդավոր» ուժը ինչ խնդիր է լուծում: Այդ «խորհրդավոր» ուժը միշտ լուծում է մեկ խնդիր` պահպանել իշխանությունը:
Եթե ընդունենք այս տրամաբանության, ապա պետք է հաջորդ ենթադրությունն անել` այդ ուժն ունի ինչ-որ խնդիրներ Ռուսաստանի հետ և այդ խնդիրները լուծելու համար սկսել է շահարկել ԵՏՄ-ից դուրս գալու հարցը և համապատասխան հանրային կարծիք է ձևավորում: Փաստորեն, դրանով Ռուսաստանին ցույց է տալիս, որ ԵՏՄ-ում մնալու համար պետք է միմիայն իր հետ գործ ունենալ (պատահական չէր նաև հենց այս պահին հայտնված «ռուսաց լեզվի» խնդիրը):
Այսինքն, այդ կոմպանիան հետևյալ խնդիրն է լուծում` «խորհրդավոր» ուժի իշխանությունը պահպանելու համար Ռուսաստանին է ծախում Հայաստանի ԵՏՄ-ում մնալը:
Այդ ինֆորմացիոն ալիքի հետևանքով մենք ոչ միայն մնում ենք ԵՏՄ-ում, այլև որպես վրադիր իշխանության գլուխ է մնում այդ «Խորհրդավոր» ուժը:
Շատ ապուշ իրավիճակ է, հատկապես այդ կոմպանիայի կուտը ուտողների համար, սակայն ոչ պատվերը կատարողների համար, նրանք իրենց աշխատանքն են կատարում:
P.S. Շատ լավ իրավիճակ է «ընդդիմադիրների» համար, համ պատվեր ես կատարում, համ էլ «գաղափարական» դիրքերից ես հանդես գալիս:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը