Հուլիսի 23-ին` ժամը 11:00-ին, Լոռու մարզի Գարգառ գյուղում տեղի կունենա «Գարգառի բրոկոլին» խորագրով փառատոն, որը կազմակերպվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից:
Փառատոնի նպատակն է բրոկոլիի արժեշղթայի կայուն զարգացման միջոցով նպաստել գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը, տեղացիներին և զբոսաշրջիկներին ներկայացնել Գարգառ գյուղում աճեցվող բրոկոլին՝ որպես առողջ սննդի անբաժանելի մաս, բարձրացնել այս մշակաբույսի կիրառման, օգտակարության և առողջարար նշանակության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:
Փառատոնին կմասնակցեն նաև Վորլդ Վիժն Հայաստանի Լոռու մարզի Տնտեսական զարգացման ծրագրի ֆերմերային խմբերը, որոնք հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց արտադրանքը սպառողներին: Տաղավարներում ներկայացված կլինեն նաև այլ համայնքների խմբեր և անհատներ: Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան թե՛ այդ պահին, թե՛ հետագայում անմիջապես գյուղացուց գնել բրոկոլի և այլ գյուղմթերք:
Փառատոնն ուղեկցվելու է բրոկոլիից պատրաստված յուրահատուկ ուտեստների հյուրասիրությամբ, ազգային երգ ու պարով, երեխաների և մեծահասակների համար նախատեսված շոու ծրագրերով, անակնկալներով և մրցույթներով: Միջոցառման հատուկ հյուրն է «Ձմերուկ» մանկական զարգացման կենտրոնն իր յուրօրինակ շոու ծրագրերով և «Գայաննա» պարի համույթը:
Միջոցառման օրը Վանաձորից և Երևանից դեպի փառատոնի անցկացման վայր կմեկնի տրանսպորտ հետևյալ ժամանակացույցով՝
ք. Երևան (Հանրապետության Հրապարակ, շատրվանների հարակից տարածք) - հուլիսի 23-ին ` 07:45-ին
ք. Վանաձոր (Հայքի հրապարակ) - հուլիսի 23-ին` 09:45-ին
Հայաստանում կանցկացվի բրոկոլիի փառատոն