Քաղաքական

22.01.2010 15:39


ՀՀԿ պատգամավոր. «Թուրքիայի վայնասունն ուղղակի մնացած բոլոր տեսակի վայնասունների շարունակությունն է»

ՀՀԿ պատգամավոր. «Թուրքիայի վայնասունն ուղղակի մնացած բոլոր տեսակի վայնասունների շարունակությունն է»

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը շատ ավելի լուրջ են ընդունել թուրքերը, քան մեր իշխանությունները։

-Այն վերապահումները, որ դրվել են ՍԴ որոշման մեջ, ամբողջովին վերլուծվել են, և բոլորին հասկանալի է, որ թուրքերն ունեին երեք ծպտյալ նախապայման, որոնց մասին բոլորը հերքում էին։ Եթե չկա, ապա ՍԴ-ի որոշումից հետո ի՞նչ իմաստ ունի Թուրքիայի վայնասունը,-այսպիսի հարցադրում է արել Ա. Կարապետյանը։

-Իրենք հասկացել են, որ ՍԴ որոշումը շատ լուրջ որոշում է. իր մեջ ներառում է շատ լուրջ վերապահումներ։ Թուրքերը հասկանում են, որ այն ամենը, ինչ իրենք սկսել են, չեն կարողանալու անցկացնել,-արձագանքելով Արամ Կարապետյանի հարցադրմանը՝ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը,- Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի համար չէ. այն իրավաբանորեն հիմնավորված որոշում էր և շատ կարևոր։

Նրա հավաստմամբ՝ այն բոլոր վերապահումները, որ տեղ են գտել ՍԴ որոշման մեջ, ոչ մի ձևով Թուրքիային չեն վերաբերում.

-Դա վերաբերում է մեր ներքին խնդիրներին, և Թուրքիայի վայնասունն ուղղակի մնացած բոլոր տեսակի վայնասունների շարունակությունն է։ Թուրքիային անհրաժեշտ է, որ այդ վայնասունը բարձրացնի, և նա բարձրացնում է։ Եթե չլիներ ՍԴ որոշումը, Թուրքիան անպայման մի բան կգտներ այդ վայնասունը բարձրացնելու համար։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը