Լրահոս

22.01.2010 15:26

Ա. Հարությունյան. «2012–ին Նիկոլի վարկանիշն ավելի բարձր է լինելու, քան Լևոն Տեր–Պետրոսյանինը»

Ա. Հարությունյան. «2012–ին Նիկոլի վարկանիշն ավելի բարձր է լինելու, քան Լևոն Տեր–Պետրոսյանինը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ  Արամ Հարությունյանն ասել է, թե ՀԱԿ-ն այնքան էլ շահագրգռված չէր, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ լրացուցիչ ընտրություններում հաղթի։

-Այն ռեսուրսը, որ ունեին, իրենք չօգտագործեցին, որովհետև, ի վերջո, ամբողջ մի ընտրատարածքում ընդամենը 5 հազար մարդ բերել ընտրության, երբ 50 հազար ընտրող կա, արդեն նշանակում է, որ այն ձևով չէին պայքարում,-ասել է նա։

Հարցին, թե ինչն է պատճառը, Արամ Հարությունյանը պատասխանել է, որ ՀԱԿ-ում լիդերության լուրջ խնդիր կա։

-2012-ին Նիկոլի վարկանիշն ավելի բարձր է լինելու, քան Լևոն Տեր-Պետրոսյանինը, համոզված եմ դրանում,-ասել է նա։

Այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վախենում էր, որ Փաշինյանը լիդերությունն իր ձեռքը կվերցնի, նա ասել է, թե կարող ենք նաև այդպես հասկանալ։

-Այն, ինչ հիմա Նիկոլի հետ է կատարվում, բոլորին վնաս է. ո՛չ պետությանն է օգուտ, ո՛չ իշխանություններին, ո՛չ, բնականաբար, Նիկոլին, ո՛չ այն քաղաքական ուժերին, որոնք Հայաստանի լավն են ուզում՝ բացառությամբ մի քանի հոգու, որ խանդի պահ կար (ընդ որում, դա իշխանության մեջ չի)։ Գիտե՞ք ինչ՝ մեկը 16-րդ հարկից իջնում է, մյուսը՝ բարձրանում, աստիճանին ինչ-որ մի պահ հանդիպում են, և Լևոն Տեր-Պետրոսյանը ու Նիկոլը շուտով կհանդիպեն չեմ իմանում՝ որ հարկում։ Նիկոլը մոնոտոն աճում է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը մոնոտոն նահանջում,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։