Կարծիք

18.07.2017 00:22


Հանրությանն ապակողմնորոշելով չես կարող հանրային կարծիք ձևավորել

Հանրությանն ապակողմնորոշելով չես կարող հանրային կարծիք ձևավորել

«Սասնա ծռերի» ահաբեկիչ լինելու կամ չլինելու մասին կարծիքներն արհեստական կերպով նորից ակտուալ են դարձրել:
Արհեստական կերպով, որովհետև իշխանությանը մտահոգում է այն իրողությունը, որ հանրային կարծիքը հիմնականում Ծռերի կողմն է: Մյուս կողմից իշխանությանն անհանգստացնում է այն, որ չի կարողանում պատշաճ կերպով կազմակերպել նրանց դատական պրոցեսը և այդ պատճառով փորձում է շրջել հանրային կարծիքը:
Պարզ է, որ այդ գործի համար ամենահարմար թեկնածուներն «ընդդիմադիրներն» են:
Սակայն ոչ ճիշտ կերպով ձևակերպված հարցադրումը չի կարող ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա:
Հիմա փորձենք քննարկել այս բանավեճի արհեստական լինելու մասին պնդումը, ինչպես նաև հարցադրման ոչ կոռեկտ լինելը:
Ակնհայտ է, որ ցանկացած ժողովրդավարական երկրում զենքի միջոցով ոստիկանական զորամաս գրավելը և քաղաքական պահանջներ ներկայացնելն ահաբեկչություն է և ցանկացած նորմալ հասարակությունում հանրային կարծիքն այդ «ահաբեկիչների» դեմ պետք է լինի: Ավելին, հանրությունը պետք է հանրահավաքներ կազմակերպեր և պահանջեր, որ նրանք առավելագույնս կերպով խիստ պատժվեն:
Սակայն Հայաստանում հակառակ պատկերն է:
Այ այստեղ է, որ իշխանությունն ունի անհաղթահարելի խոչընդոտ: Զինված խմբի գործողությունն անհնար է դիտարկել և գնահատել առանց այն կոնտեքստի, որում կատարվել է այդ գործողությունը, իսկ այդ կոնտեքստի քննարկումն իշխանության համար չափազանց վտանգավոր է:
Այնպես որ, ճշմարտության կեսն ասելն ավելի մեծ խաբեբայություն է, քան ուղղակի ստելը: Հանրությանն ապակողմնորոշելով չես կարող հանրային կարծիք ձևավորել:
P.S. Զոհված ոստիկանները նույնպես այս իրականության զոհերն են և նրանց հիշատակի հարգանքի տուրք մատուցելը մարդկանց տարբեր ճամբարների չի բաժանում:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը