Մարի Յովանովիչ. «Կգա ժամանակը, երբ հայերն ու թուրքերը նորից կողք կողքի խաղաղ կապրեն»
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը կարծիք է հայտնել, թե Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հնգակողմ հռչակագիրը հարցի կարգավորման վրա դրական ազդեցություն կունենա։
-Իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության տարածքում շատ լուրջ է, հատկապես հաշվի առնելով շփման գծում տեղի ունեցած միջադեպերը,-«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է դեսպանը։-Սակայն կարծում ենք, որ Ղարաբաղի վերաբերյալ Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին ընդունված հնգակողմ հռչակագիրը, որը ստորագրել են նախագահներ Սարգսյանը, Ալիևը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների երեք ներկայացուցիչները, դրական ազդեցություն կունենա հարցի կարգավորման վրա։
Նա կարծիք է հայտնել, որ այդ հռչակագրով Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ավելի վճռական ջանքեր գործադրելու անհրաժեշտության հարցում։
-Կարծում եմ, որ նրանք նաև համաձայնել են այն բանի հետ, որ հարցի միայն խաղաղ բանակցությունների միջոցով ձեռքբերված լուծումը կհանգեցնի երկու ժողովուրդների հաշտեցմանը,-նշել է դեսպանը։
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ Մարի Յովանովիչն ասել է, թե «կգա ժամանակը, երբ հայերն ու թուրքերը նորից կողք կողքի խաղաղ կապրեն»։