Կարծիք

17.07.2017 14:53


Անտեսվել է Սամվել Բաբայանի նամակը, փոխարենը ներդրումներ են կատարվել ոստիկանական ուժերում

Անտեսվել է Սամվել Բաբայանի նամակը, փոխարենը ներդրումներ են կատարվել ոստիկանական ուժերում

Երեկվա հարցազրույցում Սարգսյանն ասել է, որ Մադրիդյան սկզբունքների ձախողումից հետո Ադրբեջանը գնացել է ռազմական ճանապարհով խնդրի լուծմանը:

Իրականում Կազանի ձախողումից հետո Ադրբեջանը 2012-ին ռազմական բյուջեն կրկնապատկել է, 2011-ի համեմատ` 1,3 մլրդ դոլարից հասցնելով 2,6 մլրդ դոլարի: 2015-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն անցել էր 3 մլրդ դոլարը, որն ամենաբարձրն էր Ադրբեջանի պատմության ընթացքում: 2016-ին այն կազմել է 1,9 մլրդ դոլար, իսկ 2017-ին պլանավորած է ծախսել մոտ 1,54 մլրդ դոլար:

Իսկ Սերժ Սարգսյանի կառավարությունը այս փուլում որևիցե ակտիվ քայլ չի ձեռնարկել ռազմական բալանսը պահելու համար: 2011-ին Հայաստանի ռազմական բյուջեն եղել է մոտ 353 մլն դոլար, 2012-ին՝ 361 մլն դոլար, իսկ 2016-ին հասել է 422 մլն դոլարի: Համեմատության համար պետք է նշել, որ 2008-15թթ. Սարգսյանը մոտ 5 անգամ բարձրացրել է ոստիկանության բյուջեն։ Ի դեպ, նույն ժամանակահատվածում ռազմական բյուջեն աճել է մոտ 1.2 անգամ: Սարգսյանը նաև ասել է, որ սպայի ու զինվորի կյանքը թանկ է իր համար, սակայն վարած ռազմական քաղաքականությունից դա չի երևացել:

Ավելին՝ Սամվել Բաբայանը 2013-ին Սերժին նամակ էր գրել, որտեղ մանրամասն ներկայացրել էր, թե ինչպիսի սպառազինություն ձեռք բերելու դեպքում Հայաստանը կարող է խուսափել Ադրբեջանի լայնածավալ հարձակումից կամ դրա դեմը առնելուց, բայց անտեսվել է այդ նամակը, փոխարենը ներդրումներ են կատարվել ոստիկանական ուժերում:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը