Լրահոս

21.12.2010 10:20


Այսօր վերջին 456 տարվա մեջ «ամենասև» օրն է

Այսօր վերջին 456 տարվա մեջ «ամենասև» օրն է

Այսօր տեղի կունենա այս տարվա մեջ լուսնի 2-րդ և վերջին խավարումը։ Այն կարող են տեսնել Հարավային և Հյուսիսային Ամերիկայի, Ռուսաստանի Հեռավոր Արևելքի, Հյուսիս-Արևելյան Ասիայի, Արևմտյան Եվրոպայի և Հյուսիս-Արևմտյան  Աֆրիկայի բնակիչները։ Խավարումը կսկսվի Երևանի ժամանակով առավոտյան ժամը 11։40-ին և կտևի 1 ժամ 13 րոպե։

Նշենք, որ 2011թ. աստղագետները խոստանում են լուսնի 5 խավարում։ Իսկ այս տարվա դեկտեմբերի 21-ը եզակի օր է. այսօր մի քանի դարերի ընթացքում առաջին անգամ 3 իրադարձություն է համընկնում՝ լիալուսին, ձմեռային արևադարձ և Լուսնի լրիվ խավարում։ 

Այս խորագրի վերջին նյութերը