Լրահոս

22.01.2010 14:59

ՀՅԴ–ն ԱԳՆ–ին դատի՞ կտա

ՀՅԴ–ն ԱԳՆ–ին դատի՞ կտա

Որոշ ժամանակ առաջ ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը հարցապնդումով դիմել էր ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ներկայացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մշակման և ստորագրման գործընթացը ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու մասին փաստաթղթերը։ Այսօր «Հայելի» ակումբում ՀՅԴ խմբակցության անդամ Ա. Մինասյանն ասել է, որ բավական երկար ձգձգելուց հետո հունվարի 18-ին այդ հարցապնդմանը ՀՀ արտգործնախարարությունը պատասխանել է.

1.Այս հարցերի առնչությամբ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունների հանձնարարականների վերաբերյալ նյութերի տրամադրումն Արտաքին գործերի նախարարության իրավասության մեջ չի մտնում։

2.Տեղեկացնում ենք նաև, որ այն բոլոր փաստաթղթերը, որոնք առնչվում են ՀՀ տարբեր գերատեսչությունների՝ իրենց իրավասությանը վերաբերող դիրքորոշումներին, ապա դրանք, երբ նախագահը որոշի դիմել ԱԺ արձանագրությունների վավերացման հարցով, համապատասխան փաստաթղթերի  հետ միասին կներկայացվեն ԱԺ։

Ա. Մինասյանի խոսքերով՝ ՀՀ ԱԳՆ-ի այս պատասխանը զավեշտալի է և անպատասխանատու վերաբերմունք ԱԺ-ի պատգամավորների ու սեփական լիազորությունները բարեխիղճ կատարելու հանդեպ, քանի որ գործող օրենսդրության համաձայն ԱԳՆ-ն պարտավոր է տրամադրել այդ փաստաթղթերը։

-Այսպիսի փաստաթղթերի չտրամադրումը, որպես օրենքի պահանջների խախտում, մեզ հնարավորություն է տալիս, որ հետագա ընթացք հաղորդենք՝ սկսած դատական կարգից, վերջացրած Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեր այս պնդումը շարունակելով, որ ստանանք փաստաթղթերը, որովհետև, մեր խորին համոզմամբ, ամբողջ գործընթացն իրականացվել է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով։ Իսկ եթե այդպես չէ, պետք է բարեխիղճ լինեն տրամադրել, որպեսզի մեր այդ պնդումները կամ հաստատումներն ի չիք դառնան,- հայտարարել է ՀՅԴ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։