Թուրք ընդդիմադիր կուսակցապետը նախագահական ընտրություններում թեկնածություն չի դնելու
Թուրքիայում քեմալական կուսակցության առաջնորդը նախագահական ընտրություններին չի առաջադրի իր թեքնածությունը:
Գերմանական Der Spiegel-ին հղում տված թուրքական «Hürriyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագան (CHP) Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրելու 2019-ի նախագահական ընտրություններում։
Հարցին, թե արդյոք իրենք առաջարկելու են նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին որպես թեկնածու առաջադրվել ընդդեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ընդդիմադիր կուսակցապետը պատասխանել է. «Աբդուլլահ Գյուլն ինքը պետք է որոշի, թե ինչ անի: Ես ընտրություններից երկու տարի առաջ նման սխալ քայլ չեմ անի և անուններ չեմ ասի»։
Նա նաև անդրադարձել է «Արդարության քայլերթին» ու նշել, որ ժողովրդի 50 տոկոսը դեմ է Էրդողանին։
Նշենք, որ Քըլըչդարօղլուի ղեկավարած «CHP» կուսակցությունը Թուրքիայում համարվում է գլխավոր ընդդիմադիր ուժը:

Աղբյուրը` Ermenihaber.am