Արդեն ավանդույթ դարձած տոլմայի փառատոնն այս տարի էլ միավորեց բազմազգ Թբիլիսիի բնակիչներին: Հուլիսի 16-ին 37 մասնակից եւ հարյուրավոր ներկաներ Թբիլիսիի առաջնորդանիստ սբ․ Գեւորգ եկեղեցու բակում տոլմայով լի 50 կաթսայի շուրջ միմյանց հետ «հաց կիսեցին»:
Ի դեպ, արդեն 5-րդ անգամ անցկացվող փառատոնի համար սբ․ Գեւորգ եկեղեցու բակն առաջին անգամ էր ընտրվել: Փառատոնի կազմակերպիչ «Շուշանիկ» կանանց միության ղեկավար Սուսաննա Խաչատրյանն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց, որ վայրը խորհրդանշական է.
«Հաշվի առնելով, որ փառատոնը ազգերի միասնության էլեմենտ է կրում, ընտրվեց կոլորիտային ու բազմազգ Մեյդանը, որտեղ էլ տեղակայված է սբ․ Գեւորգը: Այսօր տարբեր ժողովուրդներ համախմբելով՝ փառատոն-մրցույթը վերածվեց «սիրո ճաշկերույթի»,- նշեց Խաչատրյանը:
Տոլմայի փառատոն-մրցույթին այս տարի առաջին անգամ մասնակցեցին նաեւ վրացական մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ «Վրաստանի կանանց խորհուրդ», հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունները, Ռուսթավիի մշակույթի կենտրոնի պատվիրակությունը, «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակազմը, Վրաստանի հայկական կազմակերպություններ ու վրացական եւ հայկական մի շարք ռեստորաններ:
Հատուկ հրավիրված պատվավոր ժյուրիի կազմում էր «Հայաստանի ազգային ավանդույթների եւ մշակույթների զարգացման» ՀԿ-ի եւ «Հայաստանի խոհարարների ասոցիացիայի» նախագահ Սեդրակ Մամուլյանն իր աջակիցներով:
Փառատոն-մրցույթի մասնակիցները գնահատվեցին 4 տարբեր անվանակարգերում, առաջին տեղը զբաղեցրեց «Մայիս» ռեստորանը:
Տոլմայի փառատոնին տոնական տրամադրությունն ապահովեցին Հայաստանի ժողովրդական արտիստ Լեյլա Սարիբեկյանը, ով, ի դեպ, այդ օրն իր ծնունդն էր նշում, եւ «Հայարտուն» կենտրոնի խմբակները, որոնք տարվա հաշվետու համերգ ներկայացրին:
Ժողովուրդներ միավորող տոլման իր շուրջ հավաքել էր տարբեր ոլորտներ ներկայացնող հյուրերի, այդ թվում՝ քաղաքական գործիչների եւ պատգամավորների: Իսանի-Սամգորի թաղամասի մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն իր խոսքում նշեց, որ «Վրաստանի համայնքը չէր կարող հորինել մի այնպիսի միջոցառում, որը ողջ Թբիլիսիի բնակչությանը կհամախմբեր մի համեղ կերակրատեսակի շուրջ»:
Տոլման միավորեց Թբիլիսիի բնակչությանը

Աղբյուրը՝ Aliq Media