Մերկել. Գերմանիան չի բացառում զորքերի դուրսբերումը նաև Թուրքիայի մյուս բազայից
Հուլիսի 17-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի արգելել գերմանացի պատգամավորներին այցելել Քոնիայի ավիաբազայում իրենց զինծառայողներին, ապա իրենց իրավունք կվերապահեն այդ բազայից ևս զորքերը դուրս բերել:razm.info-ն գրում է, որ Մերկելն այս մասին հայտնել է գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ Քոնիայում իրենց ստորաբաժանումը տեղակայվել է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ձեռքբերված համաձայնությամբ, և այդ խնդրով բանակցություններ կվարի նաև Հյուսիսատլանտյան Դաշինքը:
Նույն օրն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բանակցություններ է վարել Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ՝ կոչ անելով հարթել խնդիրը:
Հիշեցնենք, որ Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել էր հուլիսի 17-ին այցելել Քոնիայում գերմանացի զինծառայողներին: Թուրքիայի ԱԳՆ-ից գերմանական գերատեսչություն ուղարկված նամակում նշվել էր.
«Թուրք-գերմանական հարաբերությունները այս պահին այնքան վատն են, որ գերմանացի խորհրդարանականների այցը ավիաբազա չի կարող տեղի ունենալ»:
Մինչ այդ էլ Թուրքիան մի քանի անգամ արգելել էր գերմանացի պաշտոնյաների այցը «Ինջիրլիքում» տեղակայված գերմանական ստորաբաժանում: Անարդյունք բանակցություններից հետո գերմանական կողմը ի վերջո դուրս բերեց իր զորքերը այդ բազայից՝ տեղափոխելով Հորդանան:
Ինչ վերաբերում է Քոնիայում տեղակայված ստորաբաժանմանը, ապա, ինչպես արդեն նեշլ ենք, դա իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համաձայնությամբ՝ Թուրքիայի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Մերկել. Գերմանիան չի բացառում զորքերի դուրսբերումը նաև Թուրքիայի մյուս բազայից
Հուլիսի 17-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի արգելել գերմանացի պատգամավորներին այցելել Քոնիայի ավիաբազայում իրենց զինծառայողներին, ապա իրենց իրավունք կվերապահեն այդ բազայից ևս զորքերը դուրս բերել: razm.info-ն գրում է, որ Մերկելն այս մասին հայտնել է գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: