Աշխարհ

17.07.2017 09:32


Ձերբակալել են Իրանի նախագահի եղբորը․ նա մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ

Ձերբակալել են Իրանի նախագահի եղբորը․ նա մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եղբայրը՝ Հուսեյն Ֆերեյդունը, ձերբակալվել է․ նա մեղադրվում է ֆինանսական հանցագործությունների մեջ: Այս մասին տեղեկացնում է TACC-ը՝ վկայակոչելով Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ Հոլամհոսեին Մոհսենի Էջեին:

Նա մանրամասնել է, որ Հուսեյն Ֆերեյդունին դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն քանի որ գրավը չի մուծվել, նա ազատազրկվել է:

Այս տարվա հունվարին հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահի եղբայրը կասկածվում է խոշոր ֆինանսական խարդախություններին առնչություն ունենալու մեջ։

2013թ․ Ռոուհանիի նախագահ ընտրվելուց հետո Ֆերեյդունը դարձավ նրա անձնական խորհրդականը և Ժնևում անցկացվող իրանական միջուկային ծրագրի բանակցություններում հատուկ ներկայացուցիչը։ Իսկ նախորդ տարվա կեսերից նրա անունը դադարել էր հիշատակվել լրատվամիջոցներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը