Հուլիսի 16-ին, ժամը 17:54-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղարդ վանքի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Հ-3 ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Գեղարդի վանքի մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի 21 OU 546 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Լ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մ սահել դեպի մոտակա ձորը։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1988 թ. ծնված Թ. Ս.-ը, 2007 թ. ծնված Գ. Գ.-ը և 2010 թ. ծնված Հ. Գ.-ը ձորից դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գառնի գյուղի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Գեղարդի վանքի մոտ ավտոմեքենա է գլորվել ձորը