Ո՞վ է Հուրգադայում հարձակում գործած երիտասարդը․ պարզվել է նրա ինքնությունը
Պարզվել է եգիպտական Հուրգադայի Sunny Days El Palacio4 աստղանի հյուրանոցում զինված հարձակում իրականացրած երիտասարդի ինքնությունը։ «Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով` նա Կաֆր ալ-Շեյխ նահանգի 28-ամյա բնակիչ Աբդուլ Ռահման Շամս Շաաբանն է: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ավարտել է սուննիական համալսարանի առևտրի ֆակուլտետը, տարբեր աշխատանքներ է կատարել Հուրգադայում, իսկ Սաուդյան Արաբիայում հաշվապահ է աշխատել:
Bild-ն էլ գրում է, որ նա կապ է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և հենց վերջինից է հարձակման հրամանը ստացել:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով 2 գերմանացի զբոսաշրջիկ էր զոհվել, 4 վիրավորներից 2-ը ՀՀ քաղաքացի են: Նրանցից մեկին վիրահատել են, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսը դուրս է գրվել հիվանդանոցից:

7or.am