Աշխարհ

16.07.2017 09:59


Վրաստանն ընտրություններին 39 միլիոն լարի կծախսի

Վրաստանն ընտրություններին 39 միլիոն լարի կծախսի

2017 թ.-ի տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար Վրաստանի պետական բյուջեից 39 մլն լարի հատկացվել:

Ինչպես հաղորդում է ԿԸՀ խոսնակ Աննա Միքելաձեն, այդ գումարը ներառում է տարբեր տեսակի ծախսեր, որոնք վերաբերում են ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը:

«Այս գումարը ներառում է ընտրություններին պատրաստվելու ծախսերը, պաշտոնյաների պատրաստման և վերապատրաստման, ընտրական սուբյեկտների հեռուստագովազդների տեղադրման, դա մոտ երկու միլիոն լարի է, ինչպես նաև ընտրական սուբյեկտների ներկայացուցիչների ֆինանսավորում, որը կազմում է մոտ 7 մլն լարի, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորում, վճարելու ԿԸՀ աշխատակիցների աշխատանքային ծախսերը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վճարումները: Ինչպես նաև կապի, կոմունալ ծախսերի, տրանսպորտի, տպագրության, սարքավորումների ձեռքբերման և այլ ծախսեր»,-հաղորդել է Աննա Միքելաձեն:

Հատկանշական է, որ հատկացված գումարը` 39 մլն լարին նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլի անցկացման համար: Երկրորդ փուլի նշանակման դեպքում կրկին կհաշվարկեն:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը