Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը, Սերժ Ազատիչ Սարգսյանը և մենք
Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը բավական հետաքրքիր քննարկման նյութ տվեց:
Սկսենք նրանից, որ նա համոզված հայտարարեց, որ կառավարող հզոր կուսակցության առկայությունն ապահովում է մեր երկրի ներքին քաղաքական կայունությունը: Կարելի է երկար վիճել, թե կառավարող հզոր կուսակցության առկայությունը ինչ հետեւանքներ կարող է ունենալ ցանկացած երկրի համար, կարելի է օրինակներ բերել, ապացուցելու համար, թե ինչ է լինում, երբ որեւէ կուսակցություն լուրջ մրցակից չի ունենում: Բայց հիմա փորձենք պարզել, թե ինչ է հասկանում Սերժ Սարգսյանը, երբ հայտարարում է, թե ՀՀԿ-ն հզոր կուսակցություն է:
Աշխարհի վերջին միամիտը պետք է լինել հավատալու համար, որ Սերժ Սարգսյանը պատկերացում չունի, թե իրականում ինչ վարկանիշ ունի իր գլխավորած կուսակցությունը: Սարգսյանն այնքան խելացի մարդ է, որ գիտակցում է նաեւ, որ էժանագին գովազդային ակցիաները, որոնց ժամանակ խեղճ մարդկանց տանում են բուժստուգման, նույնպես չեն կարող բարձրացնել ՀՀԿ-ի վարկանիշը: Երկրում առկա իրավիճակը եւս չի նպաստում ՀՀԿ-ի հեղինակության աճին: Այսպիսով, էլ ինչ հզոր կուսակցություն, որի վարկանիշը գետնին ամուր կպած է: Ստացվում է, որ հզորություն ասելով Սերժ Սարգսյանը բոլորովին այլ բան նկատի ունի:
Միգուցե նա հզոր կուսակցություն ասելով նկատի ունի ՀՀԿ-ի կուռ շարքե՞րը, գաղափարախոսական ամուր հե՞նքը: Բայց այստեղ եւս հարցեր են առաջանում: Նույնիսկ բարձր դասարանցիներն են հասկանում, որ ՀՀԿ-ում հավաքվել են մարդիկ, որոնց միավորում է ոչ թե գաղափարախոսությունը կամ աշխարհաքաղաքական հայացքները, այլ իշխանությունը: Այնպես որ, ՀՀԿ նախագահը չի կարող չհասկանալ, որ եթե ՀՀԿ-ն կորցնի իշխանությունը, ապա կուսակցությունից արտագաղթ կսկսվի եւ շատ կարճ ժամանակ հետո ՀՀԿ-ում կմնան մի քանի հոգի:
Շատերը, այդ թվում եւ Սերժ Սարգսյանը, հասկանում են, որ նույնիսկ ՀՀԿ-ում բարձր դիրք զբաղեցնողները պատկերացում անգամ չունեն, թե Գարեգին Նժդեհը ինչ է գրել կամ ինչ գաղափարախոսության կրող է եղել: Մի խոսքով, ՀՀԿ-ն հզոր չէ նույնիսկ իր շարքերով: Ստացվում է, որ ՀՀԿ-ն հզոր կուսակցություն է, քանի որ տիրապետում է իշխանական լծակներին, ընտրությունների ժամանակ կարողանում է օգտագործել վարչական ռեսուրսները եւ հաջողությամբ ընտրակեղծիքներ է իրականացնում: Իսկ նման հզոր կուսակցության առկայությունը երկրի համար միայն աղետալի հետեւանքներ կարող է ունենալ:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հիշատակած կայունությանը, ապա դժվար է կռահել, թե կայունություն ասելով ի՞նչ նկատի ունի ՀՀԿ առաջնորդը: Եթե այն, որ 2008թ. մարտի 1-ից հետո երկրում հեղափոխություն չի եղել, ապա նրա հետ կարելի է համաձայնվել, բայց մի՞թե կայուն են համարվում այն երկրները, որտեղ հեղափոխություն չի լինում: Մի՞թե կարելի է կայուն համարել այն երկրի վիճակը, որի բնակչությունը արտագաղթում է, գործազրկությունը հսկայական չափերի է հասել, իշխանությունը լեգիտիմ չէ, տնտեսությունը փլուզված վիճակում է: Եւ այս շարքը դեռ կարելի է երկար շարունակել: Այս կայունությունը շատ վտանգավոր է ցանկացած երկրի համար: Այստեղ միակ լուսավոր կետն այն է, որ Սերժ Սարգսյանը եւս խոստովանում է, որ չափազանց կայուն վիճակը կարող է բերել կարծրացման, դինամիկայի թուլացման: Այստեղ կարեւորն այն չէ, որ գոյություն ունեցող խայտառակ վիճակը նա անվանում է չափազանց կայուն, կարեւորն այն է, որ ՀՀԿ նախագահն ընդունում է, որ առնվազն ճահճանում ենք: Առավել ուրախալին այն է, որ Սերժ Սարգսյանն ընդունում է, որ այս հիվանդությունը պետք է բուժվի ժողովրդավարությամբ, քաղաքական երկխոսության ակտիվացմամբ, եվրոպական չափանիշների ներմուծմամբ, զարգացման ծրագրերի մշակման նոր եռանդով:
Ցավոք, այսքանով մեր ուրախությունը սահմանափակվում է, քանի որ ներկայիս իրողությունները խոսում են բոլորովին այլ երեւույթների մասին: Ժողովրդավարության խորացման մասին խոսող Սերժ Սարգսյանը իրականում ոչինչ չի անում Հայաստանը կրկին ժողովրդավարության ռելսերի վրա դնելու համար: Վերջին պաշտոնանկությունները, նշանակումները, ելույթները ժողովրդավարության խորացման հետ որեւէ կապ չունեն:
Մի՞թե կարելի է ժողովրդավարության խորացմանն ուղղված քայլ համարել Ա1+-ին կրկին եթեր չտրամադրելը եւ ԱԼՄ-ին եթերազրկելը: Հաստատ ժողովրդավարության խորացմանը չի նպաստում քաղբանտարկյալների առկայությունը: Իսկ Կարեն Կարապետյանի վերջին նշանակումն էլ քաղաքապետի պաշտոնում պարզապես ծաղր էր ժողովրդավարության նկատմամբ: Բեգլարյանի հրաժարականը հրաշալի առիթ էր ժողովրդավարացմանն ուղղված քայլ անելու համար: Սարգսյանը շատ հանգիստ կարող էր հանրապետականներին հորդորել հրաժարվել մանդատներից, որին կհետեւեր արտահերթ ընտրությունների անցկացումը: Այսպիսով, խորհրդարանի ընտրություններից առաջ Սարգսյանը ցույց կտար, թե ինչպես է պատկերացնում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Եւ ամենատարօրինակն ու անհասկանալին այն է, որ Հայ Ազգային Կոնգրեսն էլ այս հարցում լռություն պահպանեց եւ Սարգսյանին անգամ չհորդորեց արտահերթ ընտրություններ անցկացնել: Եւ հենց այս իրավիճակներում է պարզ դառնում, որ Հայաստանն օդի եւ ջրի նման զգում է նոր եւ թարմ ուժի կարիքը, որը կկարողանա ազդել ընթացող գործընթացների վրա եւ նպաստել մեր երկրի առաջընթացին: Իսկ հիմա այնպիսի տպավորություն է, որ թատերական ներկայացման ենք մասնակցում, որտեղ բեմի վրա գտնվողները անում են այն, ինչ իրենց հանձնարարել է ռեժիսորը: Եւ եթե Սարգսյանը իսկապես ցանկանում է խորացնել ժողովրդավարությունը, ապա պետք է կոնկրետ քայլեր անի եւ ոչ թե կոսմետիկ հարդարումներ: Եւ, մեղմ ասած, շատ սխալ է, երբ ժողովրդավարության խորացման մասին խոսող մարդը մի քանի վայրկյան անց ասում է, թե ինչ որ կուսակցության առանձնահատուկ դեր է վերապահված: Երբ որեւէ կուսակցության առանձնահատուկ դեր են հատկացնում, իսկ մյուսներին ստորադասում, ապա հաստատ ոչ հնարավոր կլինի պայքարել կոռուպցիայի, ոչ օրինախախտումների, ոչ էլ անարդարությունների դեմ:
Անկասկած, լավ է, որ խոսում են կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, բայց շատ ավելի լավ կլինի, որ այդ պայքարը չկրի ձեւական բնույթ: կաշառակերության եւ կոռուպցիայի դեմ պայքարում էին նաեւ բրեժնեւյան ժամանակներում, բայց բոլորին է հայտնի, թե իրականում ինչ էր կատարվում այդ ժամանակ: Ցանկության դեպքում կարելի է Հայաստանում շատ արագ վերացնել կաշառակերությունը, կոռուպցիան, բայց դրա համար առաջին հերթին ցանկություն է պետք, որը կարծես թե չկա:

Վարդան Մխիթարյան