Հուրգադայում հարձակման ենթարկված հայերը տեղափոխվել են Կահիրե
Հուրգադայի հյուրանոցներից մեկի լողափին հուլիսի 14–ին հարձակման ենթարկված հայերին, NEWS.am-ի տեղեկություններով, այսօր՝ հուլիսի 15-ին, ուղղաթիռով տեղափոխել են Կահիրե։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կանանցից մեկին երեկ գիշեր վիրահատել են, ինչը բարեհաջող է անցել։ Մյուսը թեթեւ վնասվածքներ է ստացել։
Այսօր Հուրգադայի հիվանդանոցից նրանք տեղափոխվել են Կահիրե, որտեղից էլ առաջիկա օրերի ընթացքում կվերադառնան Երեւան։
Այս առնչությամբ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է. «Հուրգադայում վիրավորվածներին հատուկ չվերթով տեղափոխելու են Կահիրեի լավագույն հիվանդանոցը` առավել որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար»:
Նշենք, որ նրանք Եգիպտոս էին մեկնել Թբիլիսիի չվերթով։